Մերկասառույց և մառախուղ ՀՀ ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 23:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Քաղաքականություն

Պատահարներ