Պարզվում են ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա: «Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։ Նշված է նաև Միլոշ Օբիլիչի անունը (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683 թվականի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացման մեջ: Նշված է բրիտանական ծովակալ Էդվարդ Կոդրինգտոնի անունը, ով գլխավորելով բրիտանական, ռուսաական և ֆրանսիական նավատորմը, 1827-ին ջախջախել է թուրքական ուժերը՝ հաղթանակ տոնելով Նավարինյան ճակատամարտում: Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 49-ի: 41 մարդ սպանվել Է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում:

Քաղաքականություն

Պատահարներ