Աշտարակի բնակիչը Երևանում մոտոցիկլով վթարի է ենթարկվել. shamshyan com
Այսօր՝ մարտի 16-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, Կուլատիտիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Սարգիս Թամրազյանը իր վարած Hayasa մակնիշի AA 919 համարանիշի մոտոցիկլով Աթենքի փողոցում, «Հրազդան» տոնավաճառի հարևանությամբ բախվել է մայթեզրի բազալտե քարերին և կողաշրջվել: Ինչպես տեղեկացնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ս. Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ