Հայաստանի սահմանը խախտած անձը հոգեկան հիվանդ է. Բաքուն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մարտի 16-ի գիշերը Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա 1986 թ. ծնված Յուխար Սալախլի գյուղի բնակիչ է: Ավելի վաղ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հաղորդել էինք, որ մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։

Քաղաքականություն

Պատահարներ