Փարիզում «դեղին անթև բաճկոնները» ավերում են քաղաքը
Փարիզում այրվում է Tarneaud բանկը, չի բացառվում, որ շենքում մարդիկ կան։ Այս մասին հայտնում է Sputnik France–ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում վերսկսվել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը։ Այս պահին արդեն բերման են ենթարկել 60 մարդու։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, գործի դրել ջրցան մեքենաները։ «Դեղին անթև բաճկոնները» սկսել են բարիկադներ կառուցել Փարիզի կենտրոնում։ Ոմանք փորձել են հարձակվել ոստիկանական մեքենայի վրա։ Բողոքի ցույցի մասնակիցները հարձակվում են խանութների վրա, շշեր նետում ոստիկանների ուղղությամբ։ Մետրոյի որոշ կայարաններ փակ են։ Ոստիկաններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Քաղաքականություն

Պատահարներ