Թալանել են «Ինգո Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղը. տարել են նաև տեսանկարահանող սարքը
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտնելով ներս, մասնաճյուղը տակնուվրա են արել և այնտեղից իրեր հափշտակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակել են 7 հատ մոնիտոր, գրասենյակի տեսանկարահանող խցիկների հիշողության սարքը (DVR) և այնտեղ եղած գումարը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ