Արագած գյուղում լարված իրավիճակը շարունակվում է
Ավրորա Մեդիայի լրատվական բաժինը շարունակում է զանգեր ստանալ, որ Երևան–Վանաձոր միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները ճանապարհը փակելով պահանջեում են դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ–երի աշխատանքը։ NEWS. am–ի հետ զրույցում Արագած համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ 4 ամիս առաջ գյուղի բնակիչների պահանջով ՀԷԿ–երի աշխատանքը դադարեցվել էր, նախօրեին նորից սկսել են աշխատել։ Ըստ նրա, արդեն 8 տարի շահագործվող ՀԷԿ–երը խնդիր են առաջացնում. եթե նախկինում ոռոգման ջուրը գյուղը ստանում էր գետից, և այն մաքուր էր, ապա այժմ ստանում է խողովակներով, ինչը վատացրել է ջրի որակը. ջուրը չի ֆիլտրացվում։ Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ժողովրդի կողքին է որպես վարչական ղեկավար և միանում է նրանց պահանջին։ Ճանապարհը փակած գյուղացիներն այժմ սպասում են մարզպետ Դավիթ Գևորգյանին, որը, գյուղապետի խոսքով, արդեն ճանապարհին է։ «Շուտով մարզպետը տեղ կհասնի, որոշում կկայացվիե,– ասաց Հենրիկ Հովհաննիսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ