Հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է, ճանապարհ վերանորոգող կազմակերպությունը վերանորոգել է թերի և անձրև լինելու ժամանակ ջրափոսեր են առաջանում, ինչը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: Նշված հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, սակայն պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում թերությունը վերացնելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ