Ավտովթարՙ Ապարան-Քուչակի ճանապարհին. տուժածներ չկան
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: Ավտովթարի հետևանքով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ