Բագրատաշենի մաքսատանը 15 տոննա ներքնաշորերով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։ Ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Shamshyan com-ն էլ հավելում է, որ հրշեջներն ու ոստիկանները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 55-ամյա Իոսիֆ Տոմչիկի կողմից վարած Iveko մակնիշի AK 1983-4 համարանիշի A 6770 A-4 համարանիշի կցորդիչով բեռնատարը և իր մեջ եղած 14.5 տոննա բեռը ամբողջությամբ այրվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարում եղել են ներքնաշորեր, զուգագուլպաներ, թղթեր, օրացույցներ և այլ իրեր, իսկ վարորդն աշխատում է «Լոռի Կոմպանի» ընկերությունում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան գտնվելիս է եղել Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց, ճամփեզրին, և ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի պատճառը եղել է կարճ միացումը։

Քաղաքականություն

Պատահարներ