Ճանապարհին արգելափակվել են Opel, Mercedes, ՎԱԶ 2106, Nissan, ԿամԱԶ և այլ մեքենաներ․ ԱԻՆ
Մարտի 17-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (5 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից: Մարտի 17-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 27-35-րդ կմ-երի հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (24 ուղևոր): Փրկարարները ՃՇՇ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել բեռնատար և մարդատար ավտոմեքենաները: Մարտի 17-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (5 ուղևոր): Մարտի 17-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են կավահողի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Նուբարաշենի կամրջի մոտակայքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» և «Mercedes ML» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները: Մարտի 17-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ցամաքաբերդ գյուղի մոտակայքում: Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Մարտի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից (Երևան-Գյումրի 85-րդ կմ) վերադարձի ճանապարհին՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա: Մարտի 17-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (15 ուղևոր): Մարտի 17-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «911» ծառայությանն Շիրակի մարզի Թավշուտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներները «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Քաղաքականություն

Պատահարներ