Քաղաքապետարանը երևանցիներին հրավիրում է ծառատունկի
Միասին կանաչապատենք մեր քաղաքը. այս կոչով է Երևանի քաղաքապետարանը դիմում մայրաքաղաքի բնակիչներին և հրավիրում մասնակցելու մարտի 23-ի շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված ծառատունկին: Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, ծառատունկի իրականացման հիմնական հասցեներն են՝ Կենտրոն վարչական շրջան (250 ծառ)՝ Սարալանջ, Մաշտոց, Օղակաձև այգի 4-6, Արաբկիր վարչական շրջան (400 ծառ)՝ Դավթաշենի կամրջի լանջեր, Քանաքեռ Բանավան, Ամերիկյան համալսարան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (150 ծառ)՝ 40-ամյակի զբոսայգի, Պիոներ պալատի զբոսայգի, Աջափնյակ վարչական շրջան (150 ծառ)՝ Հալաբյան, Ալիխանյան, «Արմենիա» ԲԿ դիմացի այգի, Դավթաշեն վարչական շրջան (100 ծառ)՝ Ա. Միկոյան փ. Հարակից տարածք, Նոր Նորք վարչական շրջան (250 ծառ)՝ Տ. Մեծի Զբոսայգի, 5-րդ զանգվ., Եռանկյունի, Ավան վարչական շրջան (150 ծառ)՝ Նարեկացի զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան (200 ծառ)՝ Հաղթանակի զբոսայգի, Հասրաթյան փ., Շենգավիթ վարչական շրջան (150 ծառ)՝ Կոմիտասի զբոսայգի, Էրեբունի վարչական շրջան (500 ծառ)՝ Նուբարաշեն խճ., Նուբարաշեն վարչական շրջան (300 ծառ)՝ Կենտրոնական զբոսայգի, Նորք-Մարաշ վարչական շրջան (50 ծառ), Եկեղեցու տարածք, Հ. Հովսեփյան փ.: Բոլոր տարածքներում առկա է ոռոգման համակարգ։

Քաղաքականություն

Պատահարներ