Թարմացված․ ԱԻՆ-ը զգուշացնում է՝ դժվարանցանելի և փակ ճանապարհներ կան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:46-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Քաղաքականություն

Պատահարներ