ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Made in Armenia» ջինսեր՝ Գյումրիից
Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից։ Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել: 3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ