Ընտանեկան բռնության համար դատապարտված մարդիկ չեն կարողանա Ավստրալիա այցելել
Ավստրալիայի իշխանությունները չեղարկում են զբսաշրջիկների վիզաները, եթե վերջիններս ավելի քան 12 ամիս դատապարտված են եղել ընտանեկան բռնությունների համար: Արդեն իսկ երկրում գտնվող զբոսաշրջիկներին սպառնում է դեպորտացիա, հաղորդում է ria.ru-ն: Խնդիրն այն է, որ փետրվարի վերջին ուժի մեջ են մտել օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնցՙ հենց այդպես պետք է վարվել այն քաղաքացիների հետ, որոնք դատապարտված են եղել ընտանեկան բռնարարքներ կատարելու համար: Ավստրալիայի առողջապահության և սոցիալական ապահովման ինստիտուտի տվյալներովՙ յուրաքանչյուր 6 ավստրալուհուց 1-ը ենթարկվել է ֆիզիկական և սեքսուալ բռնության: Կանանց կեսից ավելինՙ 54 տոկոսը, բռնության է ենթարկվել իր զուգընկերոջ կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ