Սպանություն Երևանում. 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է: Այս պահին հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Էրեբունու քննիչները՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակ: *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Քաղաքականություն