Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդը մահացել է
Հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Սեդրակ Պողոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա մարտի 6-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել էին Ս. Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 MM 233 համարանիշի և 34-ամյա Հրաչիկ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 OD 161 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ս. Պողոսյանը տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ