Իտալիայում տղամարդն առևանգել և այրել է 50 երեխա տեղափոխոխղ ավտոբուսը
Միլանի մերձակայքում վարորդը ավտոբուս է առևանգել, որում ավելի քան 50 դպրոցական է եղել: Ինչպես հաղորդում է Говорит Москва-նՙ տղամարդը նախ կապկպել է երեխաներից մի քանիսի, ապա այրել ավտոբուսը։ Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ բարեբախտաբար զոհեր չեն եղել․ երեխաները ոստիկանների օգնությամբ կարողացել են ավտոբուսի հետին պատուհաններից դուրս գալ։ Ոստիկանության տվյալներով՝ պատահարի հետևանքով 14 երեխա է ծխից թունավորվել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 47-ամյա սենեգալյան ծագմամբ իտալացին ձերբակալված է։

Քաղաքականություն