ԼՈՒՍԱՆԿԱՐ․Խոշոր վթար Կոտայքի մարզում. «ՎԱԶ 217230»-ը հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում
Կոտայքի մարզում, մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ.-ն իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռաֆիկ Մ.-ն ու 26-ամյա Արտաշես Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով վերամբարձ կռունկով դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվեց անվտանգ վայր։

Քաղաքականություն

Պատահարներ