ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութն ուղարկել է Հայաստանի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն