ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր չափերի յուրացման «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։ Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։ Քննությունը շարունակվում է։

Քաղաքականություն