20-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած20-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները մարտի 17-ից որպես անհետ կորած որոնում են Արագածոտնի մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կարինե Դոլուխանյանին։ Նրա արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 1.55 սմ, միջին գիրության, օվալաձև, թուխ դեմքով, շրթունքները՝ բարակ, մազերը՝ շագանակագույն։ Որոնվողի հագին եղել է շագանակագույն տաբատ, սպիտակ շապիկ, կապույտ մարզական բաճկոն և սև ճտքավոր կոշիկներ։ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նշված անձի վերաբերյալ, զանգահարեն մոտակա ոստիկանության տարածքային բաժին կամ 1-02։

Քաղաքականություն

Պատահարներ