Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ զոհեր կան
Չինաստանում վարորդը մեքենան միտումնավոր ուղղել է անցորդների բազմության կողմը։ Զոհվել է 7 մարդ, ևս 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Իրավապահները վնասազերծել են հանցագործին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Թայփին բնակավայրում։ Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդու գործողությունների շարժառիթներն այս պահի դրությամբ հայտնի չենԿատարվում է հետաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ