Գանայում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով 50 մարդ է մահացել
Գանայի հյուսիսային շրջանում երկու ավտոբուսների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, կատարվածի հետևանքով առնվազն 50 մարդ մահացել է: Աֆրիկյան երկրի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:30-ին, երբ երկարատև ուղևորություն իրականացնող երկու ավտոբուս բախվել են մայրուղու վրա: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ավտոբուսները բռնկվել են բախվելուն պես: Նա նշել է, որ դեռ վաղ է հստակեցնելու համար զոհվածների թիվը: Դեռևս հայտնի է 50 մարդու մահվան մասին: Երկու տրանսպորտային միջոցը միասին 100 ուղևոր ունեին: Ինչպես նշվում է, վիրավորների թիվը նույնպես մեծ է:

Քաղաքականություն

Պատահարներ