Պայթյուն և զինված հարձակում Սոմալիի մայրաքաղաքում. Կան զոհեր և վիրավորներ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է RT-ն: Նախնական տվյալներովՙ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

Քաղաքականություն

Պատահարներ