Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել. News. am
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկան որեւէ հարազատ չի այցելել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։ «Մինչև հիմա որևէ հարազատ չի այցելել երեխային, գիտենք, որ ընտանիքը գտնվում է անապահով վիճակում»,- ասաց նա։ Կարինե Բաբայանը նաեւ մանրամասներ հայտնեց աղջկա վիճակի մասին․ «Նրա վիճակը շոկային է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ամեն ինչ անում ենք երեխայի կյանքը փրկելու համար»,- ասաց բժշկուհին՝ այնուամենայնիվ որևեւ կանխատեսում չանելով՝ երեխան կապրի, թե ոչ։ Նա նշեց, որ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Shamshyan. com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։

Քաղաքականություն

Պատահարներ