Ձնաբուք, մերկասառույց, փակ ճանապարհ. Իրավիճակըՙ Հայաստանի ճանապարհներին
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք): Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար: Շինարարական աշխատանքներ են ընթանում 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 24-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Քաղաքականություն

Պատահարներ