Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք
Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք(PTZ): Այս մասին իր ՖԲ էջում գրել է և լուսանկար է հրապարակել «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: « Էս հատվածում դեռ անցած տարվանից պետք ա տեղադրվել տեսախցիկ, բայց լավ է ուշ քան ավելի ուշ։ Ընդ որում վերջին ամիսներին համացանցում բազմաթիվ նկարներ ու վիդեոներ էին տեղադրվում այս հատվածից կարգազանց վարորդների մասնակցությամբ (հետիոտնային անցման վրա կայանողներ, երկրորդ շարք կայանողներ և այլն) ու շատ ճիշտ որոշում են կայացրել այստեղ տեսախցիկ տեղադրելով։ Բայց մյուս կողմից էլ այս ամենի մասին մենք հիմա հայտնում ենք, որ անակնկալի չգաք և այդ վայրում ավելի ուշադիր վարեք մեքենան։ Ընդ որում Վարդանանցի դիմացի թեք են կայանում մեքենաները, այնտեղի համար դեռ պետք ա հստակեցվի թույլատրվում ա թե ոչ թեք կայանել այդ մի փոքր հատվածում ներս ընկած վայրում ոչ զուգահեռ»:

Քաղաքականություն

Պատահարներ