Զինծառայողները հրելու պատճառով վիճել են. Գործը հասել է դատարան
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Արմավիրի մարզի դատարան: Tert. am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Գ.-ն, ըստ մեղադրանքի, իր հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելու և հրելու պատճառով վիճաբանել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծել է վերջինիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. դեկտեմբերի 12-ին զորամասի ուսումնական լսարանի հարակից բակային զուգարանի միջանցքում խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնակարգի 13, 16, 65, 158-րդ հոդվածներով և ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, իրեն հրելու պատճառով վիճաբանել է Հ. Գ.-ի հետ, որի ընթացքում վիրավորական արտահայտություն է հնչեցրել վերջինիս հասցեին և հարվածել նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քաղաքականություն

Պատահարներ