Այրվածքներ ստացած 12-ամյա աղջիկը շոկից դուրս է եկել. ախտորոշվել է մարմնի 50% այրվածք
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջիկը շոկից դուրս է եկել, բայց բայց վիճակը դեռ ծանր է։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում նշել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։ Նրա խոսքով` աղջիկը այրվածքային հիվանդության երկրորդ փուլում է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Բժիշկները Գնահատելուց եւ վերագնահատելուց հետո ախտորոշել են մարմնի 50% այրվածք՝ շնչուղիներն էլ հաշված։ Այրվածքները առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի են: Ավելի վաղ հայտնել էինք, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։ Աղջիկը այրվածքները սստացել է այն ժամանակ, երբ այրվել է մեքենան:

Քաղաքականություն