Երևանում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել
Մարտի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին և հայտնել, որ տանը վատ է զգացել և ընկել է: Ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. Դավիթ Չ.-ն և 2016 թ. ծնված Հայկ Չ.-ն: Երեխաների հոր հայտարարությամբ՝ ընտանիքի անդամները թունավորվել են տանը՝ կաթսայից շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ