Շուկաներն ազատականացվել են. Նախարարը ցուցանիշներ է հայտնել
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2018թ-ի Կառավարության ծրագրի կատարողականը և արդյունքները: «Կառավարության նպատակն է, որ մրցունակ տնտեսություն է կառուցելու ուղղությամբ մենք չվտանգենք ապագա աշխարհում մեր մրցունակ տեղը»,-ասաց նա` հավելելով,- «Եթե խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 18-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում 30%, 57-%-ի փոխարեն, բենզինը 29%-ը՝ 43-ի փոխարեն, և այդպես շարունակել»,-ասաց նա: Միևնույն ժամանակ նա ասաց, որ նաև ՊԵԿ-ի աշխատանքի շնորհիվ տարվա ընթացում հայտարարագրվել է ավելի քան 30 000 աշխատատեղ, որոնք, ենթադրաբար, անցյալում եղել են, բայց գրանցված չէին:

Քաղաքականություն

Պատահարներ