ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևէ մեկը թող չմտածի, թե մենք կմոռանանք` ինչի համար ենք հավաքվել. Փաշինյան
ՀՀ կառավարության արտահերթ նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, և ուսանողների վրա դուռ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Նա ընդգծել է, որ դա իր հստակ դիրքորոշումն է: Tert. am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անդրադարձել է Փաշինյանի այս հայտարարությանը: «Վարչապետի հայտարարության մասին նոր տեղեկացա, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բնականաբար, վարչապետը գիտի՝ ինչ է ասում: Չեմ կարող որևէ ձև մեկնաբանել, մենք ոչ դուռ ենք փակել, ոչ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»,- ասել է Սիմոնյանը:

Քաղաքականություն