Ընձառյուծ որսացողները կտուգանվեն 100 մլն դրամով
Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները կխստացվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը; Նա տեղեկացրել է, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն, իսկ եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է: «Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասել է Ոսկեհատ Գրիգորյանը:

Քաղաքականություն

Պատահարներ