Աննա Հակոբյանը պաշտոնական կայքէջ է բացել, որում կտեղեկացնի իր քայլերի մասին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական կայքէջ ունի: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan. am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ