Գյումրիում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել
Մարտի 25-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ