Սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այն հետադարձ ուժ կունենա
Գործադիրն առաջարկում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այս մասին Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով` նախաձեռնությունը կվերաբերի 18 հազար մարդու: Կկատարվի վերահաշվարկ և 2019 թվականի այս ամիսների ընթացքում ավելի քիչ կենսաթոշակ ստացած անձանց տարբերությունը կվճարվի: Փոխնախարարը հավելեց, որ այս փոփոխությամբ Հայաստանում կենսաթոշակառուների շրջանում ի սպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը, որովհետև 25 500-ը ծայրահեղ աղքատության գծի շեմն է: «Բոլոր այն կենսաթոշակառուների դեպքում, որոնք ունեն 12 տարվանից քիչ աշխատանքային ստաժ, այդ ավելացումը կկազմի 40-50 տոկոս»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ