ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում և Քաջարան քաղաքներում, Գորիս, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա և Սևան-Մարտունի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:

Քաղաքականություն

Պատահարներ