ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցներում աղջիկների ու տղաների սանհանգույցները առանձնացված չեն. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պատշպանի գրասենյակը մոնիթորինգ է իրականացրել 201 դպրոցում և մանկապարտեզում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Վիճակը մտահոգիչ է, մենք հույս ունենք, որ կառավարությունը այս զեկույցը պարտադիր հիմք է ընդունելու», - ասաց նա: ՄԻՊ-ի խոսքով՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չկան սանհանգույցներ, աղջիկների ու տղաների համար նախատեսված սանհանգույցները առանձնացված չեն։ «Շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդությունով վարակելու տեսանկյունից», - ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ