ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիդիան Արմենիան» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ. Փաշինյան
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվեց համագործակցել կառավարության հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտին: «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-ասաց նա: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։ Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես կփակվի, իսկ եթե պարզվի, որ այդ ռիսկերը փոքր են ու կառավարելի, ապա կգործի։ Թեղուտի հետ կապված վարչապետն ասաց, որ հասել են մի փուլի, որ արդեն գործնական շարժեր նկատվում է և հույսն այն է, որ առաջիկա մեկ, մեկուկես ամսում կսկսի աշխատուժի ներգրավման գործընթացը և մարդիկ կսկսեն աշխատել: Տեսանյութը` Iravaban. net-ի:

Քաղաքականություն

Պատահարներ