Վարչապետի պոպուլիզմը՝ «սևագործ բանվորների» մասին. Հրապարակ
«Հրապարակ». «Վարչապետը, խոսելով բարձր աշխատա­վարձ ստացողների եկամտահարկի իջեցումից, որն արժանացել է քննա­դատությունների, թե եկամտահարկի համահարթեցումից շահում են միայն բարձր վարձատրվողները, ասաց, որ կառավարությունը չպիտի ընկնի բարձր աշխատավարձ ստացողնե­րի հետևից, այլ պետք է խրախուսի նրանց: «ՀՀ-ում չպիտի մարդ լինի, որի մտքով անցնի, որ ինքը 80 հազար դրա­մով կարա աշխատի: ՀՀ-ում չպետք ա գործատու լինի, որ ինքը մտածի՝ 80 հազար պետք ա մարդ աշխատանքի ընդունի, ու ինքը մտածի, որ ինքն աշխատավարձ ա տվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, թե այնպի­սի տպավորություն է, որ այս երկրի թշնամի սկսել են դարձնել բարձր աշխատավարձ ստացող մարդուն: Բայց ով է այդ բարձր աշխատա­վարձ ստացողը: Ըստ Փաշինյանի՝ այն մարդն է, որը գնացել է, համալսա­րաններում չարչարվել է, գիշերները չի քնել, սոված ուսանողի կարգավի­ճակում ՀՀ-ում կամ արտերկրում ժա­մանակ է ծախսել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և այսօր ստանում է 1-2 միլիոն դրամ աշխա­տավարձ: «Էդ, որ ասում են՝ մեր ժամա­նակների հերոսը, մեր ժամանակների հերոսն ինքն ա, բա մարդը չի պպզել քուչեքում՝ գնացել, կրթություն ա ստացել: Հիմա էդ մարդուն ասում ենք՝ էդ ի՞նչ 2 մլն դրամ աշխատա­վարձ ես ստանում, արի ստեղ հլը, 30 տոկոս դնենք՝ աշխատավարձիդ կեսը վերցնենք: Ոչ, մենք ասում ենք՝ մեր երկրում բոլորը պետք ա լինեն էդպես: Մեր երկրում ոչ թե քուչեքում պտի պպզեն, գողականից ու ճշտից խոսան, պիտի գնան համալսա­րան, դպրոց, կրթություն ստանան, էս ա նոր Հայաստանը, որևէ մեկն այլ բանի հույս չունենա: Հակառակ դեպքում այս փոփոխություններն անիմաստ են: Ինչ է, մենք հեղափո­խություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լի­նենք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել: Եվ էս ա մեր քաղաքականությունը, և պետք չէ կեղծ սոցիալական կարգախոսնե­րով՝ վայ, պայքարենք, որ 80 հազար աշխատավարձ ստացողը 300 դրամ պակաս հարկ վճարի: Էդ 300 դրա­մը պահեք ձեզ»,- զայրացած տոնով սևագործների վրա մատ էր թափ տալիս վարչապետը: Նիկոլ Փաշինյանի այս հայտա­րարությունից մի հարց առաջացավ՝ ովքե՞ր են Հայաստանում սևագործ բանվորները՝ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողները: Այդ դեպքում արդյոք մանկավարժնե­րը, դասախոսները, գիտնականնե­րը, որոնցից շատերը 80 հազար դրամ, դրանից մի քիչ ավել, նույնիսկ երբեմն պակաս աշխատավարձ ստացողներն են, արդյոք սևա­գործ բանվորնե՞ր են: Եվ, վերջա­պես, արդյոք կարո՞ղ է վարչապետը մեկ տարում Հայաստանը դարձնել այնպիսի բարձր տեխնոլոգիաներով զարգացած, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որ նվազագույն աշխատավարձը դառնա, ասենք, 300 հազար դրամ, և բոլոր սևա­գործ բանվորները բարձր տեխնո­լոգիաների տիրապետեն ու բարձր աշխատավարձ ստանան: Բայց չէ՞ որ հենց իրենք ոչ թե բարձրացնում են պետական ծառայողների աշխա­տավարձը, այլ ուզում են կրճատել պետական ապարատը և անգամ նվազագույն աշխատավարձից զրկել ոմանց: Հետաքրքիր է՝ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվա­միջոցում ինչքան աշխատավարձ են ստանում, արդյոք բոլոր աշխա­տողների աշխատավարձը գերազանցում է 80 հազար դրամը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ