Հրդեհ Արեգնադեմ գյուղում
Մարտի 31-ին, ժամը 02:20-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մազի Արեգնադեմ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի և հարակից անասնագոմի տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ) և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Քաղաքականություն

Պատահարներ