Կձերբակալվի դատավորին առնչվող կաշառքի գործով փաստաբանը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին առնչվող կաշառքի գործով նաեւ փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը նրան ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը։ Վերջինս, սակայն, դեռ չի հայտնաբերվել: Կայքի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից առայժմ չարձագանքեցին՝ խոստանալով դրան անդրադառնալ ավելի ուշ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Խոսքը 3500 դոլարի մասին է:

Քաղաքականություն