Կարճ, բայց շատ դաժան SMS ստացա` «բոյի մեջ ենք».Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը զարթնեցի, հեռախոսով նայեցի ժամին: Ժամը 02:27 էր...Քունս չէր տանում, կարծես թե ինչ որ մեկը չէր թողնում որ քնեի, անհանգիստ էի, բայց չգիտիմ, թե ինչի համար...Աչքերս փակում եմ, փորձում եմ քնել... Չի ստացվում, նորից ձեռք մեկնում եմ հեռախոսին, էկրանին ցույց է տալիս 02:35... Մտնում ֆեյսբուք, սովորական ֆեյսբուք է, ոչինչ չկա... Անկողնուցս վեր եմ կենում ու գնում խոհանոց, զանգում եմ տղերքին, այնտեղից խոսեմ, տեսնեմ ոնց են...Զանգ է գնում, բայց չեն պատասխանում, նորից եմ զանգում, չկա պատասխան...Մեկ-երկու րոպեից անհասանելի դարձան, ում զանգում եմ անհասանելի են... SMS եմ գրում «Բռատ, սվյազի լինես գրի, տեսնեմ ոնց եք»... Ողջ գիշեր տանջվում ու չէի քնում: Գրեթե լուսանում էր դրսում, երբ հեռախոսիս լույսը վառվեց, պատասխան SMS,.կարճ, բայց շատ դաժան . « Բոյի մեջ ենք» Մտա ֆեյսբուք, ամեն ինչ խաղաղ էր... Հիմա ու՞մ զանգեմ, կամ գրեմ... Ի՞նչ բոյ, դիվե՞րսիա, դիրքի վրա՞ են եկել, էտ ի՞նչ բոյա, մերձամարտ ա ուրեմն, բայց ո՞նց կարա... Քիչ հետո երկրորդ SMS-ը «Կռիվա»... ... «Լայնածավալ հարձակում սահմանի ողջ երկյանքով» առավոտյան հաղորդագրություն: Չէ, սա իրական չի, սա երազ է , ես քնած եմ, երազում է այս ամենը... Չէ, երազ չի, խոսել եմ արդեն ու պատերազմ է, ոչ թե կռիվ, պատերազմ է, ոչ թե ռազմական ակտիվ գործողություն, քանի որ խաղաղ բնակիչներ են զոհվել, քանի որ Թալիշի բնակիչների համար խնդրում են, որ տեղ գտնեմ, քանի որ «Նիվա»-ն հազար տեղից խոցված է, որը տեղափոխում էր կանանց ու երեխաներին... Իմոնք այլևս կապի դուրս չեկան մինչև ինքս հասա ու տեղում ստացա լուր...»:

Քաղաքականություն