Գյումրիում քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակում. Ոստիկանություն
Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, որ Գյումրիում քաղաքացին եղբորը հայտնաբերել է կախված վիճակում: ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ համապատասխան ահազանգը ստացել են ապրիլի 2-ին ժամը 11:30-ին: Ավելի վաղ Aysor. am-ը հայտնել էր, որ Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի: «Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել»,- գրել է լրատվամիջոցը:

Քաղաքականություն

Պատահարներ