Ով է Սիրիայում հայ սակրավորների խմբի նոր հրամանատարը
Սիրիայում գտնվող հայկական հումա­նիտար առաքելության կազ­մում գործող սակրավորների դասակը նոր հրամանատար ունի, Tert. am-ի հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազենի Էլբակյան։ «Ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է», - տեղեկացրեց նա։ Էլբակյանը նշեց, որ ականազերծման խմբի ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել մարտի 7-ին, երբ Սիրիայում ականի պայթյունի հետևան­քով հայ սակրավոր է վիրավորվել, ով եղել է ականազերծման խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ոտնաթաթը կորցրած հայ սակրավորը Մոսկվայում ապաքինվում է:

Քաղաքականություն

Պատահարներ