Շրջանառության հարկի շեմի վերականգնման օրենքը պետք է ընդունվի ժամ առաջ. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ, որ շրջանառության հարկի շեմի վերականգման օրենքը ժամ առաջ պետք է ընդունվի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Կառավարությունից Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն ներկայացվել է ԱԺ և այս պահին գտնվում է օրենսդիր մարմնում: Գիտեմ, որ այս պահին դեռևս չկա հարկ վճարող, որը 58 մլն դրամի շեմը գերազանցել է, բայց ինչքան շուտ, այդքան լավ, որպեսզի հնարավորություն ունենան մեր հարկ վճարողները հետընթաց կիրառել այդ իրավական դրույթը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ նոր Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։

Քաղաքականություն

Պատահարներ