Ավտովթար՝ Երևանի Արտաշիսյան-Հովսեփյան խաչմերուկում
Ապրիլի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշիսյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla մակնիշի 35 NT 882 համարանիշի և Nissan Teana մակնիշի 81 AF 818 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Toyօta-ն էլ բախվել է հաստաբուն ծառին։ Կայքը գրել է, որ վթարի վայրի հարևանությամբ բնակվողները խնդրանքով դիմել են ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետին, որպեսզի նշված խաչմերուկում տեղադրվի լուսակիր, քանի որ, ըստ նրանց հայտնածի, նշված վայրում ավտովթարների ու վրաերթերի, այդ թվում՝ ողբերգական, պակաս չկա, ու եթե տեղադրվի «սվետոֆոր», ապա դեպքերի թիվը կնվազի։

Քաղաքականություն

Պատահարներ