ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը ցերեկով «ճռռիկներ»՝ Սարալանջի փողոցում
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես են անհայտ անձինք փակել Երևանի Սարալանջի փողոցը և դրիֆթ անում։ Ավելին, հիշյալ քաղաքացիներին կարծես ընդհանրապես չի հուզում, որ խախտում են ՃԵ կանոնները, խոչընդոտում երթևեկությունն ու խցանում առաջացնում։ Պարզելու համար, թե ովքեր են կարգազանցները, և ինչ է արվում նրանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, կապ հաստատեցինք Ճանապարհային ոստիկանության հետ։ Սակայն պարզվեց, որ նրանք տեղյակ չեն կատարվածից, ուստի կմեկնաբանեն մեր կողմից ուղարկված տեսանյութը ուսումնասիրելուց հետո։ Տեսանյութը՝ Asekose am-ի ֆեյսբուքյան էջի։

Քաղաքականություն

Պատահարներ