Բարսելոնայում Վրաստանի 66 քաղաքացի է ձերբակալվել
Բարսելոնայում վրացի և իսպանացի իրավապահները Վրաստանի 66 քաղաքացու են ձերբակալել՝ 25-ին գողության, 41-ին՝ ներգաղթի կանոնների խախտման համար: Ինչպես հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից` Բարսելոնայում ապրիլի 4-ին մասշտաբային հատուկ գործողություն է անցկացվել «Մեռլին Տակա» անվանմամբ, որին մասնակցել է 250 իրավապահ: Գործողության հետևանքով ձերբակալվել է տարբեր երկրների ավելի քան 100 քաղաքացի: Հատուկ գործողությունն անցկացվել է Բարսելոնայի դպրոցներից մեկի շենքում, որի մի մասն ապօրինի կերպով զբաղեցրել են հանցավոր խմբավորման անդամները:

Քաղաքականություն

Պատահարներ